ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կորոնավիրուսի փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում: Նախարար Թորոսյանը ևս մեկ անգամ հորդորեց պահպանել հրապարակված կանոնները՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել և լվանալ ձեռքերը, փռշտալու և հազալու հիգիենան, հիգիենայի մնացյալ կանոնները:
«Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել, այսինքն՝ այդ վարքագիծը պետք է որդեգրենք որպես հիմնական վարքագիծ, դեռևս անորոշ ժամանակով, մինչև որ կամ կլինի նահանջ էպիդեմիայի դեմ գործողությունների արդյունքում, կամ կլինի վակցինա, կամ կլինի ուղղակիորեն բուժող դեղ, որը դեռ չկա, դեղերն էլ, գիտեք, բոլորը փորձարկման փուլում են»:
Նախարարի խոսքով՝ բոլոր տարիքային խմբերը՝ անկախ ունեն, թե ոչ քրոնիկական հիվանդություններ, պետք է պաշտպանեն կանոնները՝ առավել պաշտպանելով խոցելի խմբերին: