Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրները մեկ օրում ավելացել են 182-ով: Ընդհանուր առմամբ, երկրում վարակակիրների թիվը հասել է 840-ի: Ախտի նոր դեպքերը գրանցվել են Ռուսաստանի 18 շրջաններում՝ գրում է Vesti.ru կայքը:
Կորոնավիրուսի նոր 182 դեպքերից 136-ը արձանագրվել են Մոսկվայում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 5-ը ոչ աշխատանքային շաբաթ էր հայտարարել: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման նախաձեռնության նպատակը վարակի տարածման արագությունը նվազեցնելն է: