Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այժմ երկիրն առճակատվել է երկու աղետի հետ՝ նավթի գնանկման ու կորոնավիրուսի: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
2018-ի օգոստոսից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը մարտի 25-ին առաջին անգամ է հատուկ ուղերձով դիմել ժողովրդին, որի թեման կորոնավիրուսային վարակի տարածումն էր: