ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված բուժքրոջ վիճակը լավ է, սակայն ունեն ևս մեկ վարակված բժիշկ և շտապօգնության վարորդ. «Եվ դա անխուսափելի է, ինչքան էլ մենք փորձում ենք պաշտպանել իրենց բոլոր պաշտպանիչ միջոցներով՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միևնույն է՝ իրենք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ՝ տեղափոխում նրանց, և մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել»:
Թորոսյանը հայտնեց, որ նշված երեք դեպքերում էլ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: