Մարտի 25-ին ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով քաղաքացիները տեղափոխման հնարավորություն ստացան՝ հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Մասնավորապես, Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիև՝ 92-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:
Հիշեցնենք, Ուկրաինան մարտի 16-ից փակել է երկրի սահմանները։ Արտասահմանում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերթերի միջոցով։