Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ կոչ անելով լրատվամիջոցներին չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:
«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, հուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել:
Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»,- գրել է Ա.Նիկողոսյանը: