Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել Հայաստանի Հանրապետության՝ 2019-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։ Այն հնարավորություն կտա տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։