Կորոնավիրուսին տնտեսապես դիմակակայելու նպատակով Կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 5 փաթեթ: Վերջին մեկ տարում առևտրով զբաղված, բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող ընկերությունները կարող են ստանալ մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման առավելագույն չափը 250 մլն դրամն է։ Վարկերի առավելագույն տարեկան տոկոսադրույքը 0-6% է։ Գյուղատնտեսության ոլորտում պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսները: Երրորդ փաթեթը կօժանդակի 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներին, որոնք գործում են ծառայությունների ոլորտներում։ Մեկ այլ փաթեթով աջակցություն կտրամադրվի սոցիալական խնդիրների առաջ կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսավարողները ևս աշխատավարձի ֆոնդի մոտ 20 տոկոսի չափով պետությունից կստանան անհատույց դրամական օժանդակություն։