Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը փոխվում է ժամ առ ժամ: Այս երկրում կա հաստատված մոտ 70 հազար դեպք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իսկ միայն Նյու Յորքում ախտահարվածների թիվը գերազանցում է 30 հազարը: Կորոնավիրուսի վարակն արձանագրվել է բոլոր 50 նահանգներում: Մահացության դեպքերն անցնում են հազարից: Ընդ որում, կա 619 ապաքինված:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հինգ նահանգներում՝ Նյու Յորքում՝ 368, Վաշինգտոնում՝ 133, Կալիֆոռնիայում՝ 67, Լուիզիանայում՝ 65, Նյու Ջերսիում՝ 62: