ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ հորդորելով խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումների կանոններին:
«Խստորեն հետևեք ազատ տեղաշարժի և այլ սահմանափակումների կանոններին: Դրանք գործում են միմիայն վարակի հնարավոր տարածումը կանխելու և հանրության անվտանգությունն ապահովվելու համար»,- գրել է Ավինյանը: