Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Lenta.ru-ն գրում է, որ հանրահայտ երգչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նշվում է նաև, որ վարակը Լեշչենկոյի մոտ երկկողմ թոքաբորբ է առաջացրել:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Հայտնի է դարձել, որ Լեշչենկոն սկսել է շնչահեղձ լինել, նրա արյան մեջ նվազել է թթվածնի տոկոսը:
Վլադիմիր Վինոկուրը լրագրողներին հայտնել էր, որ երգիչը հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով: Լեշչենկոն ու կինը մարտի 24-ին հոսպիտալացվել էին կորոնավիրուսի կասկածանքով: