ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար՝ հայտնում է կոմիտեի Ֆեյսբուքի էջը:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝
-
ջրամատակարարում.
-
ջեռուցում.
-
հյուրանոցային համարների կահավորանք.
-
յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն: