Պարետատան թույլտվությամբ և սահմանված պահանջները պահպանելով և պարետատան հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ մայրաքաղաքի վեց վարչական շրջաններում շարունակվում է գարնանային սանիտարական էտը: Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Աշխատանքներին միացել է ՀՈԱԿ-ի Դավիթաշենի մասնաճյուղը: Ներգրավված է մինչև 60 տարեկան աշխատուժը՝ միմյանցից պահպանելով սահմանված հեռավորությունը: Բոլորին տրամադրվել են դիմակներ և ախտահանիչ միջոցներ: