Եվրամիությունը վիրտուալ գագաթնաժողով է հրավիրել, որին մասնակցում են կառույցի բոլոր 27 անդամ երկրները: Տեսակապով հանդիպման թեման կորոնավիրուսի մարտահրավերին դիմագրավելն է՝ գրում է BBC-ն:
Եվրամիության ղեկավարների շրջանում տարաձայնություններ կան վարակի տարածման կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Եվրոպական որոշ երկրներ հորդորում են միասնական գործել՝ Եվրամիության տնտեսությունը վերականգնելու համար: