Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված խոսքի ազատության սահմանափակումները հասցվել են նվազագույնի: Վարչապետը հիշեցրեց, որ Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր համապատասխան որոշման մեջ:
«Սահմանափակումները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է: Բայց, կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»:
Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել այնպիսի տեղեկատվության, որը չի համընկնում Կառավարության հայտնած տեղեկությունների հետ: