Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, որ բարձր կարգապահությամբ են մոտենում և պահում պարետատան սահմանած կանոնները։ «Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այդ ամենն արվում է բացառապես մեր բոլորի անվտանգության համար, և, բնականաբար, այլ շարժառիթ չկա։ Տուժում ենք, իհարկե, շատերս այս իրավիճակից, և մեր տնտեսական վիճակը ևս տուժում է, բայց մեր խնդիրն այս համաճարակը հաղթահարելն է, որից հետո ձեռքներս քշտած պետք է անցնենք մեր ավելի երջանիկ, վստահ և հզոր ապագայի կառուցմանը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ այսօր Կառավարության նիստում կքննարկեն 5 հակաճգնաժամային փաթեթները։