Միացյալ Նահանգները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է թմրամիջոցների մաքսանենգության համար և նրա ձերբակալության գործընթացը խթանող տեղեկատվության համար 15 միլիոն դոլարի պարգևավճար խոստացել, տեղեկացնում է BBC-ն: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ որոնք, ըստ ԱՄՆ իշխանությունների, ներգրավված են թմրամիջոցների մաքսանենգության գործում:
BBC-ն նշում է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները Նիկոլաս Մադուրոյին մշտապես մեղադրել են Վենեսուելայում կոռուպցիոն ու բռնի վարչակարգ կիրառելու համար: Սակայն Վենեսուելայի ղեկավարը միշտ հերքել է մեղադրանքները: