G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնել են կորոնավիրուսի վարակի մարտահրավերին դիմագրավելու «գործողությունների ծրագիր» մշակել այս շաբաթ՝ գրում է Reuters գործակալությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կդիմի Մեծ Քսանյակի ղեկավարներին՝ աջակցություն ցուցաբերելու համար:
«Մենք, հատկապես Մեծ Քսանյակի երկրները, համաշխարհային մեծ պատասխանատվություն ենք կրում: Այս պետությունները պետք է կարողանան աջակցել աշխարհի մյուս երկրներին»:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Մեծ Քսանյակի երկրները տեսակապով համաժողով կհրավիրեն: