Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով փետրվարյան տնտեսական ցուցանիշները: Վարչապետը նաև գրել է, որ այժմյան ցուցանիշներն անկման շրջանում են, բայց ետկորոնավիրուսյան շրջանում պետք է կիրառվեն զարգացման այլ սցենարներ:
«Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության:
Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:
Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ:
Ստորև, այսուհանդերձ, այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները:
փետրվար
Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս
Շինարարության աճ – 25 տոկոս
Ծառայությունների աճ – 3.5 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 10 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս
Արտահանման աճ – 7.6 տոկոս
հունվար-փետրվար
Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս
Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս
Շինարարության աճ - 5.8 տոկոս
Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս
Ծառայությունների աճ - 11.2 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս
Արտահանման աճ - 8.8 տոկոս»,- ներկայացված է վարչապետի գրառման մեջ: