ՀՀ պարետատունը ներկայացրել է արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի նմուշը: Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր, ինչպես նաև այն կարող եք ներբեռնել և լրացնել հեռախոսով։
Թերթիկի օրինակի մշտական հղումը հրապարակվել է նաև գործակալության կայքում։ Թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք: