ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ բոլոր այն անձանց, որոնք վարկեր ունեն, վարկային արձակուրդ տրվի, կամ մարման տոկոսները չեզոքացվեն: Վարչապետը նաև դեմ է հարկային արձակուրդի տրամադրմանը:
«Ես ուղիղ ասեմ. դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով: Իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդ՝ այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ՝ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդ՝ բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք կրկին և այսպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը: