ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում հրապարակել է տեղաշարժման թերթիկի ձեռագիր օրինակը:
«Ընդամենը մի քանի րոպեում կարող եք լրացնել Ձեր տեղաշարժման թերթիկը՝ օգտագործելով ցանկացած ֆորմատի թուղթ ու գրիչ:
Եվ, իհարկե, չենք մոռանում մեզ հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ»,- գրել է Ավինյանը: