Ուկրաինական #SkyUp ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան է ժամանում 62 ուղևոր (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ մեկ զորակոչիկ, որը Կիև էր ժամանել Ուկրաինայի հեռավոր մարզից և, կարանտինային անհրաժեշտ միջոցառումներն անցնելուց հետո, կանցնի զինծառայության, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: