Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝
-
Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը.
-
դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը.
-
արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը.
-
դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը.
-
մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը.
-
ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը.
-
օրենքի առջև ընդհանուր հավասարությունը.
-
ամուսնանալու ազատությունը.
-
երեխայի իրավունքները.
-
կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը).
-
մտքի և կրոնի ազատությունը: