ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան»-ից Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե ունի՞ Հայաստանը բավարար բժշկական միջոցներ՝ վարակի դեմ պայքարելու համար։ Առողջապահության նախարարն ասաց․
«Հիմա ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, այս պահին օգտագործվում է 1-ը։ Դուք գիտեք, որ աշխարհում կա նման սարքավորումների դեֆիցիտ, այս պահին ընթանում է գնման պրոցեսը, և մենք կարծում ենք, որ կկարողանանք նոր սարքեր ձեռք բերել։ Հիմնական մատակարարը մնում է Չինաստանը։
Գրեթե բոլոր երկրների առողջապահական համակարգերը չեն կարող ինքնաբավ լինել և ամբողջ բեռն իրենց վրա վերցնել։ Օրինակ՝ Հարավային Կորեան ու Սինգապուրն են կարողացել սեփական միջոցներով այս ամենի տակից դուրս գալ։ Մեր քաղաքականությունը գրեթե նույնն է, բայց եթե իրավիճակը սրվի, կկիրառվի պլան B-ն»։
Առողջապահության նախարարին հարց ուղղվեց նաև այսօր տարածված լուրի վերաբերյալ, թե կալանավայրում վարակված մարդ կա։ Պատգամավորն ահազանգ է ստացել կալանավորի ծնողից, որը խուճապի մեջ էր։ Հետո պարզել է, որ նման դեպք չկա, ծնողի անհանգստությունն էլ փարատել է, բայց հարցը նախարարին հետևյալն է․ եթե փակ տարածքներում՝ բանակում, ծերանոցներում․․․, լինի նման դեպք, ինչպե՞ս են վարվելու: Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր փակ հաստատություններն աշխատում են նույն սկզբունքով։
«Եթե հայնաբերվի նման դեպք, պատրատսելու ենք հատուկ վայրեր այդ քաղաքացիներին մեկուսացված պահելու համար, իսկ եթե լինեն ծանր դեպքեր, այդ մարդիկ արդեն կտեղափոխվեն առողջապահական համակարգ՝ ըստ անհրաժեշտության,- ասաց նախարարը: