ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները, 2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ:
Կազմակերպված միջոցառումների շրջանակում ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները 4 սահմանային հսկիչ կետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Վերոնշյալ հրամանի համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումները պարտավոր են՝
Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների՝ մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում):
Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ: