ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կառավարությունն ամեն հնարավոր բան արել և անում է, որ տնտեսությունը հնարավորինս քիչ տուժի:
«Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը այսօր համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է՝ ամենաշուտն արձագանքող և ամենաքիչը տուժած երկրներից է»,-նշեց ԱԺ փոխխոսնակը:
Սիմոնյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը հնարավոր է այս վիրուսի պատճառով ավելի խորը ճգնաժամի մեջ ընկնի, քան 2008-ի տնտեսական ճգնաժամն էր:
«Վերջին երկու տարվա ընթացքում պետության պաշտոնյաները բյուջեից փող չեն գողացել, բյուջեն գերակատարվել է, մարդիկ ավելի պատասխանատու են եղել, ավելի շատ ՀԴՄ կտրոն են խփել, ու, փառք Աստծո, որ մենք էս արհավիրքին եկանք այս բագաժն ունենալով: Ես պատկերացնում եմ, որ հեղափոխություն եղած չլիներ, կամ մենք էն վիճակում լինեինք, ինչ երկու տարի առաջ էր, ու այսպիսի արհավիրքի առաջ լինեինք, ինչ էինք անելու: Այսօր մենք դեռ բավականին լավ կարողանում ենք դիմակայել, այդ երկու տարվա շնորհիվ, որի ընթացքում մեր քաղաքացիները պարտաճանաչ կատարեցին իրենց պարտականությունները»,- ասաց Ալեն Սիմոնյանը: