Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի «Տրաստուզումաբ» դեղով բուժման ծրագիրը»՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:
Առողջապահության նախարարի հրամանով ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին արդեն իսկ հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական «Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ» կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:
Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին՝ ասված է հաղորդագրությունում: