Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այսօր Ճանապարհային ոստիկանությունն իրեն տուգանել է 10,000 դրամով՝ դստերը ղեկը վստահելու համար:
«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր «Ինստագրամում»։
Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։
Այսօր ճանապարհային ոստիկանությունը «Ինստագրամի» տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ։
Նաև սրա՛ համար ենք հեղափոխություն արել և այս փաստով ևս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։
Եվ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»,- գրել է Հակոբյանը: