Ժամը 10-ի դրությամբ ՀՀ-ում հաստատված դեպքերի թիվը 265 է։ Առողջացել է 16 քաղաքացի։
Հիշեցնենք, որ այսօրվանից կիրառվում են տեղաշարժման սահմանափակումներ։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանափակումներ կկիրառվեն հանրային ծառայության իրականացման նկատմամբ։
Կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաև մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության։