Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվար-փետրվարին 2019-ի նույն ամիսների համեմատ աճել է 8.7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ամիսներին աճը կազմել էր 6․5 տոկոս։
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 5․8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 23.1 տոկոսով: Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 11.2 տոկոսով:
-
Սպառողական գների ինդեքսը նվազել է 0․1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել է 0․7 տոկոսով:
-
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 6.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 15.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4 տոկոսով (190 հազար 468 դրամ):
-
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 8/8տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0․8 տոկոսով:
-
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 23.1 տոկոսով:
-
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3 տոկոսով, շինարարության ծավալը` 5.8 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 6.3 տոկոսով: Մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 11.2 տոկոսով:
-
Սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 0.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 0.7 տոկոսով:
-
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 10.4 տոկոսով՝ կազմելով 190 հազար 468 դրամ: Ընդ որում, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 12.1 տոկոսով, իսկ ոչ պետականում` 8.8 տոկոսով:
-
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ 2.4 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 8.8 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0.8 տոկոսով: