ԱԺ քննարկում է Կառավարության ներակայացրած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրում փոփոխությունների չորրորդ արձանագրությունը վավերացնելու օրենքի նախագիծը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ներկայացնելով նախագիծը նշեց, որ դրանով նախաստեսվում է դյուրացնել կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինավորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով ձեռքբերումների դեպքում դրանց մեխանիզմները:
«Արձանագրության վավերացումը հնարավորություն է ստեղծում ՀՀ զինված ուժերի այլ զորքերի, զինավորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների և զորքերի ուժերի տարածաշրջանային խմբավորումների սպառազինելու և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետևել դրանց գնագոյացմանը»,-նշեց Բալայանը:
Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ արձանագրությունը վավերացնելը սպառազինությունը ձեռք բերելու գործում մեր ուժային կառույցներին այդ սպառազինության գնագոյացմանը մասնակցելու հնարավորություն կտա:
«Սա հնարավորությունների ավելացում է և կարծում եմ, որ պետք է այս համաձայնագիրը վավերացնենք, որ սկվսի մեր հնարավորությունների ավելացման գործընթացը վավերացման պահից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: