Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու վեց նոր դեպք (Covid-19), և գրանցվել է վարակից մահվան երկրորդ դեպքը: Հիվանդը տառապել է շաքարային դիաբետով և սրտի իշեմիկ հիվանդությամբ ու չի կարողացել դիմադրել կորոնավիրուսին:
Covid-19 վիրուսով ախտորոշմամբ առաջին հիվանդը՝ 51-ամյա կինը, մահացել էր մարտի 12-ին:
Ներկայումս Ադրբեջանում ակտիվ կորոնավիրուսով 81 հիվանդ կա, նրանցից երեքի վիճակը ծանր է: