Մարտի 16-20-ի ժամանակահատվածում Փարիզում և նրա հարակից շրջաններում օդի որակն ավելի լավն է դարձել, քան 40 տարի առաջ էր: Դա են վկայում օդի որակի մոնիտորինգով զբաղվող Airparif ֆրանսիական կազմակերպության տվյալները, հայտնում է Le Parisien-ը: Եվ դա՝ շնորհիվ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում անցկացվող սահմանափակումների:
Ավելի քան 60 տոկոսով կրճատվել են ազոտական օքսիդի արտանետումները, ինչի արդյունքում օդը մաքրվել է 20-30 տոկոսով: Դա իր հերթին կապված է տրանսպորտի մի շարք միջոցների տեղաշարժի զգալի կրճատման հետ: Բացի դրանից՝ տարածաշրջանում նկատվում է ածխաթթու գազի արտանետումների նվազում: