ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ «կարևոր զրույց» ունի ուսուցիչների հետ մարտի 25-ին, ապա շնորհակալություն է հայտնել նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:
«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:
Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։
Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու»,- գրել է նախարարը: