Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխում են Սիրիա: Այդ մասին հայտնում է ANFNEWS-ը՝ վկայակոչելով մի շարք թուրքական և գրավված Աֆրինա, Սարեկանիյե և Գրե Սփի քաղաքների աղբյուրները:
Լրատվամիջոցների պնդմամբ՝ Թուրքիան կորոնավիրուսով հիվանդներին տեղավորում է Սիրիայի գրավյալ տարածքներում գործող պրիմիտիվ դաշտային հիվանդանոցներում:
Թուրքիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը՝ նաև Սիրիայի սահմանային շրջանների բնակիչներին զրկելով խմելու ջրից, նշում է լրատվական ծառայությունը: Հասակա քաղաքի ավելի քան կես միլիոն բնակիչներն ու քաղաքի մերձակայքում գործող փախստականների ճամբարները տառապում են ջրի պակասից: