Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հարցով հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծի՝ հավանության արժանանալու դեպքում հնարավորություն կստեղծվի հիմնադրամի շահառուներ համարել այն զինծառայողներին, որոնք կյանքին կամ առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում, մարտական կամ հատուկ գործողություն կատարելու ժամանակ, այլ նաև այլ վայրում՝ թիկունքում, զորամասում, սակայն հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով:
«Այս պահին մենք ունենք վիճակագրություն, որ շահառուների թիվը, 2008 թվականից սկսած, ավելանալու է մոտավորապես 9 հոգով»,- նշեց նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ընդլայնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը և հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով: