Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջով լավ լուր է հայտնել։ Նախարարը նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է երկուսով։ Այժմ ընդհանուր հաշվարկով Հայաստանում կա ապաքինված 18 մարդ։
«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։
Գումարային՝ առողջացածների թիվը դարձավ 18։
Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- նշված է Թորոսյանի գրառման մեջ։