ԱԺ-ն քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է գրավը դարձնել առանձին խափանման միջոց՝ բացառելով այն որպես ազատազրկման հետ կապված խափանման միջոց կիրառելը։
Նախարարի խոսքով՝ գրավը պետության եկամուտ դարձնելը պետք է լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու, այլև անձի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից ցանկացածը կատարելու դեպքում։
Ռ․Բադասյանն ընդգծեց, որ գրավը պետք է կիրառվի ոչ միայն կալանավորման այլընտրանքային միջոց, այլև ինքնուրույն՝ կալանավորումից անկախ։