Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ermenihaber-ը: Instagram-ի իր էջում նա գրել է, որ թեստի պատասխանը դրական է, բայց իրեն լավ է զգում:
Օզդեմիրը հայ հասարակությանը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմամբ: Նա քվեարկել է ցեղասպանության ճանաչման օգտին: Թուրք պատգամավորը ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում, իրեն համարում է աշխարհիկ մուսուլման: