Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ այսօր Facebook Messenger ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:
«Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները Facebook Messenger ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985 թ. ծնված Ի. Վ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: