«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանում կա 200 հազար ընտանիք, որոնք աշխատում են օրավարձով, և կորոնավիրուսը զրկել է ապրուստի միջոցից:
«Ունենք 200 հազար ընտանիք, որոնք օրավարձով աշխատում են, ստանում 5-7 հազար դրամ, հիմա այդ մարդիկ չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում: Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողներին, թոշակոռուին, նպաստ ստացողներին, վարորդներին, տաքսիստներին ամսական տրամադրել 70 հազար դրամ»,- նշեց Ծառուկյանը:
ԲՀԿ մյուս առաջարկը վերաբերում է բանկերում վարկերի մարմանը:
«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ներում երեք ամսով: Մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի: Ասում են՝ անհատական հանդիպումներ: Ծիծաղելի ա, միլիոն 650 հազար մարդ վարկառու է, անհատական հանդիպումներ էս վիրուսի ժամանա՞կ. ծիծաղել ա»,- նշեց ԲՀԿ առաջնորդը: