ԱՄՆ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Վիկտորիա Քոութսը կնշանակվի Սաուդյան Արաբիայում Էներգակիրների հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Arab News-ը:
«Քոութսը մշտապես Սաուդյան Արաբիայում կլինի, որպեսզի մեր ներկայությունը տարածաշրջանում դառնա առավել շոշափելի: Նրա նշանակումը համընկավ նավթային շուկաների համար նշանակալի ժամանակահատվածին»,- ասել է վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ժամանումը Սաուդյան Արաբիա կախված կլինի կորոնավիրուսային համաճարակի ընթացքից:
Հիշեցնենք, որ Վիկտորիա Քոութսը մասնագիտությամբ արվեստի պատմաբան է: Նա սենատոր Թեդ Քրուզի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով, երբ վերջինս մասնակցում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Թրամփի ընտրվելուց հետո Քոութսը ստանձնեց Ազգային անվտանգության փոխնախագահի խորհրդականի պաշտոնը և վերահսկում էր Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: