ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնել է 2 տրիլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱՄՆ տնտեսությանը աջակցելու համար: Որոշման մասին հայտնել է հանրապետական կուսակցության ղեկավար Միթչ Մաքքոնելը:
Այս գումարները կօգտագործվեն հիմնականում կորոնավիրուսից առավել տուժած ԱՄՆ-ի փոքր և միջին բիզնեսը խթանելու, ինչպես նաև ֆինանսական դժվարություններում հայտնված սովորական ընտանիքներին աջակցելու համար: Նախատեսված է մեկ անձին միանվագ վճարել 1200 ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առանց լրացուցիչ միջոցների ԱՄՆ-ի տնտեսությանը սպառնում է խոր ճգնաժամ, քանի որ համաճարակը կաթվածահար է արել շատ ոլորտներ:
Մինչ օրս Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի մոտ 60 հազար դեպք, մահացել է մոտ 800 մարդ: