ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր:
Պետական եկամուտների կոմիտեն իրավիճակի կարգավորման դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ։