Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ արտակարգ դրությամբ պայմանավորված առաջացած բոլոր հարցերին ու խնդիրներին:
Հայկ Մհրյանի խոսքով՝ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երեկվանից ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացման համար: Նա տեղեկացրեց՝ 92 հոգի մեքենաներից, որպես երրորդ անձ, դուրս է հրավիրվել, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոցներ են կիրառվել:
«Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին, որ պահպանեն պարետի ցուցումները, և խնդրում ենք քաղաքացիներին, որ Պարետի ցուցումներին համապատասխան՝ կատարեն պահանջները»,- նշեց ոստիկանության պետի տեղակալը: