Թուրքիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ այդ երկրում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 343 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նաև նշել է, որ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1872-ի, կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 44-ի։