Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միջազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Տոկիոյում նախանշված Օլիմպիական ամառային խաղերը մեկ տարով հետաձգել: Միջազգային օլիմպիական կոմիտեին համաձայնություն է տվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ընդ որում, Սինձո Աբեն նշել է, որ Օլիմպիական խաղերը չեն չեղարկվում, այլ՝ միայն հետաձգվում են: Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ Տոկիոն կանցկացնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը՝ ի նշան կորոնավիրուսի դեմ հաղթանակի:
Ճապոնիայի կառավարության ղեկավարը Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակացույց չի նշել, սակայն ընդգծել է, որ մարզական միջոցառումները կանցկացվեն 2021-ի ամռանից ոչ շուտ: