Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից՝ վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (մարզային կենտրոններ, սահմանային հսկիչ կետեր) 2020 թ. մարտի 26-ից առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am-ի կամ ներքոնշյալ էլ. փոստերի միջոցով՝
Մարզային կենտրոններ
Սահմանային հսկիչ կետեր