Ոստիկանությունը բակերում քաղաքացիներին իրազեկում է տեղաշարժի սահմանափակումների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում գործելու են մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակումներ:
Նպատակն այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելն է և վարակի հնարավոր տարածումը կանխելը: Քաղաքացիները կարող են տեղաշարժվել միայն արտակարգ դրության ժամանակահատվածի համար հաստատված տեղաշարժման թերթիկներով: